Խոհարարության դասերի ժամանակ հյուրերը կսովորեն Զանազան ռեստորանի ճաշացանկից մի քանի յուրահատուկ տեղական ճաշատեսակներ պատրաստել՝ Իշխանի փափկամիս լավաշով, հում սմբուկով աղցան և տաք հումուս: Վերջում մասնակիցներին կմատուցվեն պատրաստված ճաշատեսակները ճաշացանկի մնացած կերակուրների հետ՝ ներառյալ վարունգով և լոլիկով աղցան, Լոռի պանիր, հաց/լավաշ, թեյ, սուրճ և ջուր: