ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆ ՄԱՐԱԳ ԾԱՓԱԹԱՂ ԲՈՒՏԻԿ-ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆ, Սևան

Վայելեք Սևանա լճի ափին գտնվող Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցի հանգիստ մթնոլորտը: Հյուրանոցը հնարավորություն է ընձեռնում հանգստանալ խաղաղ և գեղեցիկ բնության գրկում՝ գտնվելով Սևանա լճի ափից ընդամենը մի փոքր քայլելու ճանապարհի վրա: Հյուրանոցն ունի 33 հարմարավետ սենյակներ՝ հիասքանչ տեսարաններով․ քաղաքի եռուզեռից փախուստի կատարյալ տարբերակ։ Սկսեք Ձեր օրը նախաճաշից, որտեղ մատուցվում են ֆերմային թարմ ուտեստներ, այդ թվում՝ ֆավորիտ համարվող խնձորով ռուլետը՝ պատրաստված տեղական խնձորներից: Լիցքաթափվեք բացօթյա ջեռուցվող լողավազանում և շոգեբաղնիքում։ Բացահայտեք շրջակա տարածքը՝ մասնակցելով հյուրանոցի կողմից կազմակերպվող արշավներին, ինչպես նաև կարող եք օգտվել հեծանիվների վարձման ծառայությունից։ Հյուրանոցի հարակից լողափը հարմարեցված է կայակինգի և լողալու համար, իսկ ընդամենը մի քանի րոպե քայլելու ճանապարհի վրա գտնվող Զանազան ռեստորանում կարող եք վայելեք մեր յուրօրինակ ուտեստները։ Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցը սեզոնային է և աշխատում է ապրիլի 15-ից նոյեմբերի 1-ը:

Ավելին

Կացություն

Դուպլեքս

Մակերես: 41 մ2

Դուպլեքս

Լուսավոր և հարմարավետ սենյակ

Մեծ սենյակ

Մակերես: 36 մ2

Մեծ սենյակ

Լուսավոր և հարմարավետ համարներ

Փոքր սենյակ՝ տեսարանով

Մակերես: 20 մ2

Փոքր սենյակ՝ տեսարանով

Լուսավոր և հարմարավետ սենյակներ

Մեծ Էգզեքյութիվ սենյակ

Մակերես: 51 մ2

Մեծ Էգզեքյութիվ սենյակ

Ներկայացուցչական դասի սենյակներ

Սիութ

Մակերես: 61 մ2

Սիութ

Ներկայացուցչական սենյակներ

Ընտանեկան Դյուպլեքս

Մակերես: 82 մ2

Փոքր սենյակ՝ լճի տեսարանով

Մակերես: 20 մ2

Փոքր սենյակ՝ լճի տեսարանով

Լուսավոր և հարմարավետ սենյակներ

Հատուկ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Կատարյալ հանգիստ Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցում

Կատարյալ հանգիստ Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցում

Ամրագրեք 2 և ավել գիշերվա կացություն Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցում շահավետ առաջարկով:

Ծառայություններ

Յոգայի դասեր

Լիցքաթափվեք ու կազդուրվեք մասնակցելով արևածագին ու երեկոյան հյուրանոցի կողմից անցկացվող յոգայի դասերին: Մեր յոգայի փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ ազատվել սթրեսից ու վայելել հանգիստը հյուրանոցում կացության ընթացքում: Դասերը կազմակերվում են կամ հյուրանոցի անդորրավետ այգում, որտեղից տեսարան է բացվում դեպի լիճը կամ էլ Պոպոքանոցի այգում, որը գտնվում է Ծափաթաղ գյուղի հարավ-արևելքում:

Ավելին
Խոհարարական դասընթացներ

Խոհարարության դասերի ժամանակ հյուրերը կսովորեն Զանազան ռեստորանի ճաշացանկից մի քանի յուրահատուկ տեղական ճաշատեսակներ պատրաստել՝ Իշխանի փափկամիս լավաշով, հում սմբուկով աղցան և տաք հումուս: Վերջում մասնակիցներին կմատուցվեն պատրաստված ճաշատեսակները ճաշացանկի մնացած կերակուրների հետ՝ ներառյալ վարունգով և լոլիկով աղցան, Լոռի պանիր, հաց/լավաշ, թեյ, սուրճ և ջուր:

Ավելին
Հեծանիվով զբոսանք Ծափաթաղում

Լցրեք Ձեր արձակուրդը անմոռանալի զգացողություններով` մասնակցելով մեր կողմից ուղեկցվող հեծանվային տուրերին:

Ավելին
Հածանիվով տուր լեռներում

Լեռներով անցնող հեծանվային տուրերը, որոնք ուղեկցվում են մեր աշխատակցի կողմից, մեկնարկում են հյուրանոցից և ավարտվում մերձակա Փամբակ գյուղում:

Ավելին
Արտաճանապարհային արշավ

Մենք առաջարկում էնք արտաճանապարհային արշավի երկու երթուղի:

Ավելին
Հեծանիվների վարձակալությու

Եթե դուք հմուտ հեծանվորդ եք, օգտվեք առիթից և վայելեք վաղ առավոտյան զբոսանք Սևանա լճի ափով:

Ավելին
Քայլարշավներ

Բացահայտեք հյուրանոցի շրջակա տարածքները` մասնակցելով մեր առաջարկած ուղեկցորդով քայլարշավներին: Դուք հնարավորություն կունենաք ընտրություն կատարելու տարբեր բարդության, տևողության և երկարության 5 առկա երթուղիներից:Հյուրանոցը կտրամադրի փոխադրում վերջնակետից մինչև հյուրանոց:

Ավելին
Բազմաֆունկցիոնալ խաղադաշտ

Գնդակով խաղերը ընկերական խմբի հանգստի լավագույն տարբերակներից են: Քաղաքից դուրս անցկացվող թիմ բիլդինգները և կորպորատիվ միջոցառումները զվարճալի և ընկերական դարձնելու համար այցելե՛ք Ծապաթաղ, քանի որ այժմ մենք արդեն ունենք նոր բազմաֆունկցիոնալ խաղադաշտ գնդակով խաղերի համար:

Ավելին

Կոնտակտներ