Հանդիսություններ

Հանդիսություններ: Լուսանկար

Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցի շրջակա բնությունը լրացնում է ցանկացած միջոցառում` ներդաշնակորեն միաձուլելով բնության գեղեցկությունը, յուրահատուկ ճարտարապետությունն ու բարձրակարգ սպասարկումը:


Հարսանյաց արարողութուններ

Ձեր սիրո պատմությունը ծավալվում է ցնցող տեսարանների ֆոնին: Լճի ափին սիրավեպից մինչև լեռան գագաթին կախարդանք, ստեղծեք յուրահատուկ հիշողություններ, որոնք մի ամբողջ կյանք կուղեկցեն Ձեզ:

  • Հարսանեկան միջավայր. հավերժացրեք Ձեր յուրահատուկ օրը տարբերվող հարսանեկան լուսանկարներով:
  • Անմոռանալի խնջույքներ. Ձեր հարսանեկան խնջույքը կազմակերպեք մեր ռեստորանում․ այն տեղավորում է մինչև 80 հյուր:
  • Ամուսնական խոստում լճի ափին. հավերժ սեր խոստացեք միմյանց լճի մոտ` բնության ներդաշնակության ներքո:
  • Լեռների ուժը. հարսանեկան արարողությունն անցկացրեք լեռան գագաթին:
  • Հարմարավետ կացություն. ապահովեք Ձեր հյուրերի հարմարավետությունը 33 երկտեղ սենյակներում, որտեղ կարող է տեղավորվել շուրջ 80 մարդ:
  • Փակ և բացօթյա բանկետներ. անցկացրեք նրբաճաշակ բանկետն ինչպես ներսում, այնպես էլ բացօթյա լողավազանի մոտ:

Ծննդյան տոնակատարություններ

Տոնեք Ձեր կյանքի կարևոր իրադարձությունները Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցում, որը հնարավորություն է տալիս խնջույքներ կազմակերպել լողավազանի մոտ:

Հատուկ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ