Ծառայություններ

Ժամանց թուֆենկյան ավանմարակ ծափաթաղ հյուրանոցում

Յոգայի դասեր

Յոգայի դասեր

Լիցքաթափվեք ու կազդուրվեք մասնակցելով արևածագին ու երեկոյան հյուրանոցի կողմից անցկացվող յոգայի դասերին: Մեր յոգայի փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ ազատվել սթրեսից ու վայելել հանգիստը հյուրանոցում կացության ընթացքում: Դասերը կազմակերվում են կամ հյուրանոցի անդորրավետ այգում, որտեղից տեսարան է բացվում դեպի լիճը կամ էլ Պոպոքանոցի այգում, որը գտնվում է Ծափաթաղ գյուղի հարավ-արևելքում:

Խոհարարական դասընթացներ

Խոհարարական դասընթացներ

Խոհարարության դասերի ժամանակ հյուրերը կսովորեն Զանազան ռեստորանի ճաշացանկից մի քանի յուրահատուկ տեղական ճաշատեսակներ պատրաստել՝ Իշխանի փափկամիս լավաշով, հում սմբուկով աղցան և տաք հումուս: Վերջում մասնակիցներին կմատուցվեն պատրաստված ճաշատեսակները ճաշացանկի մնացած կերակուրների հետ՝ ներառյալ վարունգով և լոլիկով աղցան, Լոռի պանիր, հաց/լավաշ, թեյ, սուրճ և ջուր:

Հեծանիվով զբոսանք Ծափաթաղում

Հեծանիվով զբոսանք Ծափաթաղում

Լցրեք Ձեր արձակուրդը անմոռանալի զգացողություններով` մասնակցելով մեր կողմից ուղեկցվող հեծանվային տուրերին:

Հածանիվով տուր լեռներում

Հածանիվով տուր լեռներում

Լեռներով անցնող հեծանվային տուրերը, որոնք ուղեկցվում են մեր աշխատակցի կողմից, մեկնարկում են հյուրանոցից և ավարտվում մերձակա Փամբակ գյուղում:

Արտաճանապարհային արշավ

Արտաճանապարհային արշավ

Մենք առաջարկում էնք արտաճանապարհային արշավի երկու երթուղի:

Հեծանիվների վարձակալությու

Հեծանիվների վարձակալությու

Եթե դուք հմուտ հեծանվորդ եք, օգտվեք առիթից և վայելեք վաղ առավոտյան զբոսանք Սևանա լճի ափով:

Քայլարշավներ

Քայլարշավներ

Բացահայտեք հյուրանոցի շրջակա տարածքները` մասնակցելով մեր առաջարկած ուղեկցորդով քայլարշավներին: Դուք հնարավորություն կունենաք ընտրություն կատարելու տարբեր բարդության, տևողության և երկարության 5 առկա երթուղիներից:Հյուրանոցը կտրամադրի փոխադրում վերջնակետից մինչև հյուրանոց:

Բազմաֆունկցիոնալ խաղադաշտ

Բազմաֆունկցիոնալ խաղադաշտ

Գնդակով խաղերը ընկերական խմբի հանգստի լավագույն տարբերակներից են: Քաղաքից դուրս անցկացվող թիմ բիլդինգները և կորպորատիվ միջոցառումները զվարճալի և ընկերական դարձնելու համար այցելե՛ք Ծապաթաղ, քանի որ այժմ մենք արդեն ունենք նոր բազմաֆունկցիոնալ խաղադաշտ գնդակով խաղերի համար: