Ավան Մարագ Ծափաթաղ. այստեղ երազանքներն ուշադրության կենտրոնում են

Ավան Մարագ Ծափաթաղ. այստեղ երազանքներն ուշադրության կենտրոնում են: Լուսանկար

Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցի շրջակա բնությունը լրացնում է ցանկացած միջոցառում` ներդաշնակորեն միաձուլելով բնության գեղեցկությունը, յուրահատուկ ճարտարապետությունն ու պրոֆեսիոնալ սպասարկումը:

Հարսանյաց արարողութուններ.

Ստեղծեք յուրահատուկ հիշողություններ, որոնք մի ամբողջ կյանք կուղեկցեն Ձեզ:

 -Հարսանեկան միջավայր. հավերժացրեք Ձեր յուրահատուկ օրը տարբերվող հարսանեկան լուսանկարներով:

-Անմոռանալի խնջույքներ. Ձեր հարսանեկան խնջույքը կազմակերպեք մեր ռեստորանում․ այն տեղավորում է մինչև 80 հյուր:

-Ամուսնական երդում լճի ափին. հավերժ սեր խոստացեք միմյանց լճի մոտ` բնության ներդաշնակության ներքո:

-Լեռների ուժը. հարսանեկան արարողությունն անցկացրեք լեռան գագաթին:

-Հարմարավետ կացություն. ապահովեք Ձեր հյուրերի հարմարավետությունը 33 երկտեղ սենյակներում, որտեղ կարող է տեղավորվել շուրջ 80 մարդ:

-Փակ և բացօթյա բանկետներ. անցկացրեք նրբաճաշակ բանկետն ինչպես ներսում, այնպես էլ բացօթյա լողավազանի մոտ:

Ծննդյան տոնակատարություններ. տոնեք Ձեր կյանքի կարևոր իրադարձությունները Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցում, որը հնարավորություն է տալիս խնջույքներ կազմակերպել լողավազանի մոտ:

Կոնֆերանսներ, վորքշոփեր և կորպորատիվ միջոցառումներ. ընդլայնեք ձեր թիմի հնարավորությունները մի միջավայրում, որը նպաստում է նորարարություններին և համատեղ գործակցությանը: Ամրապնդեք կապերը կորպորատիվ միջոցառումների շնորհիվ։

-Ճկուն տարածքներ. ընտրեք մեր ռեստորանի դահլիճը (մինչև 80 մարդ) կամ կոնֆերանս սրահը (այն տեղավորւոմ է մինչև 30 անձ) միջոցառումներ կազմակերպելու համար։

-Կատարյալ հյուրասիրություն. Ձեր միջոցառման ընթացքում օգտվեք Զանազան ռեստորանի ծառայություններից և վայելեք յուրօրինակ ուտեստները:

Կապ հաստատեք մեզ հետ և մենք Ձեր միջոցառումները վերածենք յուրօրինակ հիշողությունների: